ՈՒկրաինական պատերազմի 3-րդ տարելիցի առիթով հրավիրված G7-ի գագաթնաժողովից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում գրել է. «Ես ընդգծեցի Միացյալ Նահանգների և ՈՒկրաինայի միջև տնտեսական գործարքի կարևորությունը, որը երաշխավորում է, որ ամերիկացի ժողովուրդը կվերադարձնի տասնյակ միլիարդավոր դոլարներն ու ռազմական տեխնիկան, որոնք ուղարկվել են Ուկրաինա, և կօգնի ՈՒկրաինայի տնտեսության աճին, քանի որ այս դաժան ու վայրագ պատերազմի ավարտը մոտենում է»:               
 

Միայն մի դեպքում հնարավոր կլինի Հայաստանում ընտրություններով իշխանություն փոխել

Միայն մի դեպքում հնարավոր կլինի Հայաստանում ընտրություններով իշխանություն փոխել
11.09.2024 | 16:31

Հայաստանում ընտրությունները երբեք իշխանափոխության համար գործիք չեն եղել։

Ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ իշխանությունները միշտ վարչական ռեսուրսի միջոցով ապահովել են նվազագույն քվեն, իսկ մնացածը, ինչպես ասում են, «дело техники»: Իսկ Փաշինյանի նման իշխանատենչը ուղղակի մեկ միլիմետր չի զիջի համապետական որևէ ընտրություն։

Հետևաբար` ընտրությունները ինչպես եղել են, այնպես էլ շարունակում են մնալ որպես իշխանության վերարտադրման գործիք։

Միայն մի դեպք կա, երբ ընտրությունների միջոցով հնարավոր կլինի Հայաստանում փոխել իշխանություն` եթե ընտրական գործընթացի մեջ հակակշիռներ ապահովվեն, իսկ այդպիսի հակակշիռ կարող է լինել, եթե ԿԸՀ-ն, յուրաքանչյուր ընտրությունից հետո, անցնի ընդդիմությանը։ Իշխանությունները կհսկեն, որպեսզի ընդդիմության օգտին չաշխատի ԿԸՀ-ն, ընդդիմությունը ամեն ինչ կանի, որպեսզի իշխանությունները ԿԸՀ-ի վրա չկարողանան ճնշում գործադրել։

Մնացած դեպքերում ուղղակի պետք է հավատալ Նիկոլ Փաշինյանի կամ իր նախորդների «ազնիվ խոսքին»:

Հանուն ապագայի մեր թիմը մշակում է իրական հակակշիռների մեխանիզմ, որը իր ժամանակին կներկայացվի հանրության դատին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4255

Մեկնաբանություններ